Ֆրենկ Սինատրայի` Վեսթ Հիլզում գտնվոց նախկին տունը վաճառքի է հանվել: Չորս ննջասենյակով եւ վեց լոգասենյակով տունը վաճառվում է 8,995 միլիոն դոլարով՝ Ջեֆ Բիբակի եւ Դանա Օլմսի կողմից, որոնք ներկայացնում են Frontgate Real Estate-ը:
Architectural Digest-ի տեղեկություններով՝ 618 քառակուսի մետր տարածքով կալվածքը նախագծվել է հայտնի ճարտարապետ Ուիլյամ Պերեյրայի կողմից եւ կառուցվել է 1949-1951 թվականներին: «Այս գույքն ավելին է, քան պարզապես գլուխգործոց, այն ներկայացնում է Ուիլյամ Պերեյրայի անգերազանցելի կառույցներից մեկը»,-ասվում է վաճառքի հայտարարության մեջ:
Բացի այն, որ նախկինում տունը պատկանել է հայտնի արտիստին, այն նաեւ օգտագործվել է որպես նկարահանման հրապարակ՝ 500-ից ավելի հեռուստատեսային նախագծերի համար:
Ըստ New York Post-ի՝ Սինատրան տանը ապրել է ութ տարի։