Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոքը 2023 թվականին իր սանրվածքի և դիմահարդարման վրա ծախսել է գրեթե 100 հազար եվրո։ Bild հրատարակությունը հայտնում է վարսավիրական ծառայությունների դիմաց գերմանացի քաղաքական գործիչների ծախսերի մասին։
Դաշնային կառավարությունը հրապարակել է 2023 թվականի հունվարից դիմահարդարների և վարսահարդարների ծառայությունների դիմաց կատարած իր ծախսերը: Առիթը Բունդեսթագի պատգամավոր Շտեֆան Բրանդների հարցումն է եղել։ Գերմանիայի կառավարության պաշտոնյաների ընդհանուր ծախսերը կազմել են 186 հազ. եվրո։
Ամենամեծը եղել է 42-ամյա ԱԳ նախարար Աննալենա Բերբոքի հաշիվը՝ 98770 եվրո։ Իբրև արդարացում, պարբերականը նշում է, որ Գերմանիայի ԱԳՆ ղեկավարը ստիպված է լինում շատ ճանապարհորդել։
Երկրորդ տեղում Գերմանիայի 65-ամյա կանցլեր Օլաֆ Շոլցն է՝ հունվարի 1-ից սանրվածքի և դիմահարդարման վրա նա ծախսել է 23013 եվրո, Գերմանիայի առաջնորդն, ի դեպ, կիսով չափ ճաղատ է։
Գերմանիայի ֆինանսների նախարար, 44-ամյա Քրիստիան Լինդները նմանատիպ ծառայությունների վրա ծախսել է ընդամենը 1833 եվրո:
Ամենախնայողը եղել է 54-ամյա էկոնոմիկայի նախարար Ռոբերտ Հաբեկը, որն ամբողջ տարվա ընթացքում դիմահարդարների և վարսահարդարների վրա ծախսել է ընդամենը 550 եվրո։