Մեծ Բրիտանիայի թագավորական զինապալատից 19-րդ դարի բրոնզե թնդանոթը են գողացել
Advertisement 1000 x 90

Մեծ Բրիտանիայի թագավորական զինապալատից 19-րդ դարի բրոնզե թնդանոթը են գողացել

Բրիտանիայի թագավորական զինապալատից գողացել են 19-րդ դարի բրոնզե թնդանոթ, հայտնում է Independent-ը։

Ասվում է, որ թնդանոթի կորուստի մասին հայտնի է դարձել 2023 թվականի փետրվարին, այս ամբողջ ընթացքում հետաքննություն է ընթանում, որը պարզել է, որ թնդանոթը գողացվել է որպես մետաղի ջարդոն վաճառելու համար, քանի որ այն հավաքածուի համար արժեք չունի։

Անցյալ տարվա մայիսին թագավորական զինապալատը հայտնել էր նաև 19-րդ դարի երկու թրի անհետացման մասին:

Ճշտվում է, որ թնդանոթը գողացվել է ցուցահանդեսի ժամանակ, որը տեղի է ունեցել Թագավորական զինապալատից դուրս։ Չի նշվում, թե հատկապես որտեղ է եղել ցուցահանդեսը, սակայն պալատից հայտնել են, որ կորստից հետո բոլոր ցուցանմուշները վերադարձվել են մշտական ​​հավաքածու։