Արքայազն Հարրին հրաժարվում է դիտել «Թագը» սերիալի նոր եթերաշրջանը, որտեղ պատկերված է իր մոր մահը
Advertisement 1000 x 90

Արքայազն Հարրին հրաժարվում է դիտել «Թագը» սերիալի նոր եթերաշրջանը, որտեղ պատկերված է իր մոր մահը

Արքայազն Հարրին հրաժարվում է դիտել «Թագը» սերիալի նոր եթերաշրջանը, որը պատմում է իր մոր՝ արքայադուստր Դիանայի ողբերգական մահվան մասին, հայտնում է Page Six-ը՝ հղում անելով աղբյուրներին։

Netflix-ի հիթային սերիալի վերջին եթերաշրջանը ներկայացնում է Դիանայի վերջին օրերը՝ կինոպրոդյուսեր Դոդի Ֆայեդի հետ սիրավեպից մինչեւ նրանց մահը՝ 1997 թվականի օգոստոսի 31-ին Փարիզում տեղի ունեցած ավտովթարից։

Հանգուցյալ արքայադուստրը (որին մարմնավորում է Էլիզաբեթ Դեբիկին) որոշ տեսարաններում տարօրինակ կերպով պատկերված է որպես ուրվական, որը զրուցում է իր նախկին ամուսնու՝ արքայազն Չարլզի (Դոմինիկ Ուեսթ) եւ թագուհու՝ Էլիզաբեթի (Իմելդա Սթոնթոն) հետ։ Ֆայեդը (Խալիդ Աբդալլահ) նույնպես վերադառնում է որպես ուրվական։

Սերիալում ներկայացված է նաեւ Դիանայի եւ Հարրիի վերջին խոսակցությունը, ով մոր մահվան պահին 12 տարեկան էր։

«Սերիալի առաջիկա դրվագների զգայուն բովանդակության պատճառով արքայազն Հարրին որոշել է չդիտել այս եթերաշրջանը»,-ասել է աղբյուրը:



Նման նյութեր