Կալիֆոռնիայի Յոսեմիթի ազգային բնայգում նկարահանել են արտասովոր ֆենոմեն, որն ստացել է «հրվեժ» անվանումը. Արևի ճառագայթներն այնպես են լուսավորում Էլ Կապիտան ժայռի «Ձիու պոչ» ջրվեժը, որ այն նմանվում է լավայի հոսքի, տեղեկացնում է CBS-ը:
Այցելուներն ամեն տարի այս երևույթը դիտելու հնարավորոււթյուն են ունենում փետրվարի վերջին երկու շաբաթվա ընթացքում: Երբ մայրամուտի արևի ճառագայթներն ընկնում են ջրի հոսքի վրա, այն ինչ-որ ժամանակ վառ նարնջագույն է դառնում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: