Մեծ Բրիտանիայի Comedy Wildlife Photo Awards մրցանակաբաշխության դատավորներն ուսումնասիրել են ավելի քան 1800 կենդանիների լուսանկարներ 85 երկրներից, որպեսզի գտնեն ամենազվարճալիները: 2023 թվականի հաղթողը կիթառահարի կեցվածքով կենգուրուն է:
Մոխրագույն կենգուրուի լուսանկարի հեղինակը լուսանկարիչ Ջեյսոն Մուրն է, որը կենդանուն ֆիքսել է վաղ առավոտյան՝ Ավստրալիայի Պերտ քաղաքի արվարձաններից մեկում գտնվող դաշտում: Որպես հաղթող՝ նա ստացել է գավաթ, լուսանկարչական պայուսակ եւ մեկ շաբաթյա ուղեգիր դեպի Մասաի Մարայ արգելոց (Քենիա):
Հաղթողներից էր նաեւ երիտասարդ լուսանկարիչ Յացեկ Ստանկեւիչը՝ «Վեճ» վերնագրով իր լուսանկարի շնորհիվ, որում պատկերել էր միմյանց հետ «վիճաբանող» թռչունների։
«Ստորջրյա աշխարհ» անվանակարգում հաղթող է ճանաչվել բալերինայի ոճով ջրասամույրի լուսանկարը, որի հեղինակը սինգապուրցի լուսանկարիչ Օթեր Քեքին է:
Եվս 10 աշխատանք արժանացել է բարձր գնահատականի։ Դրանց թվում են էլեգանտ կապիկը, որը բեղի փոխարեն օգտագործում է իր պոչը, եւ խանդավառ կրիան, որն ընկերացել է ճպուռի հետ։