Աշխարհի ամենահարուստ մարդը՝ Իլոն Մասկը, 7 տարվա մեջ առաջին անգամ հանդիպել է իր հոր՝ Էրոլ Մասկի հետ։ Ինչպես նշում է The Sun-ը, վերամիավորումը տեղի է ունեցել Տեխաս նահանգի Բոկա Չիկա քաղաքում՝ Starship-ի շնորհանդեսի ժամանակ։ Էրոլը միջոցառմանը ներկա է եղել իր նախկին կնոջ՝ Հայդեի եւ թոռնուհու՝ Կորայի հետ։
Starship-ը երբեւէ կառուցված ամենամեծ հրթիռն է, եւ դրա արձակումը SpaceX-ի ամենամեծ իրադարձություններից մեկն էր:
Հայր ու որդի տարիների ընթացքում լարված հարաբերություններ են ունեցել, սակայն տարաձայնությունները մի կողմ են թողել ու հանդիպել։
Վերջին անգամ նրանց միասին տեսել են 2016 թվականին՝ Էրոլի 70-ամյակին։ The Sun-ը գրում է, որ դա «հուզիչ պահ էր», որի ընթացքում հայր եւ որդի երկար զրուցել են։