Քանթրիի լեգենդ Դոլլի Փարթոնը սիրված է բոլոր տարիքի ունկնդիրների կողմից, բայց չնայած նրա մեծ ընտանիքին եւ երեխաների հետ ամուր կապին, նա եւ ամուսինը՝ Կառլ Դինը, երբեք սեփական երեխաներ չեն ունեցել: Փարթոնի խոսքով, այդպես էլ պետք է լիներ։
Today շոուին տված հարցազրույցում Փարթոնը խոսել է իր առաջին մանկական ալբոմի` I Believe in You-ի գովազդային արշավի մասին: Նա երեխաների հետ աշխատում է նաեւ իր Imagination Library բարեգործական կազմակերպության միջոցով, որը մոտ 100 միլիոն անվճար գիրք է տրամադրել երեխաներին:
«Աստված ամեն ինչի համար ծրագիր ունի»,-ասել է նա,-«Երեւի նրա ծրագիրն էր, որ ես երեխա չունենամ, որ բոլոր երեխաներն իմը լինեն։ Հիմա այդպես էլ կա»:
Փարթոնը նախկինում ասել էր, որ զղջում է երեխաներ չունենալու համար, բայց հիմա այդպես չի զգում եւ ավելի է մտերմանացել իր կրտսեր եղբայրների, քույրերի ու զարմիկների հետ: «Հիմա, երբ ես ու Կառլը մեծացել ենք, հաճախ հարցնում ենք միմյաց՝ ուրախ չե՞ս, որ երեխաներ չենք ունեցել։ Անհանգստանալու ոչինչ չունենք»,-Billboard-ին ասել է երգչուհին: