
Մոսկվայի դատարանը հեռակա ձերբակալել է ուկրաինացի երգչուհի Ջամալային՝ Ռուսաստանի զինված ուժերի դեմ կեղծ լուրերի տարածման գործով, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Ավելի վաղ «Եվրատեսիլ 2016» երգի միջազգային մրցույթի հաղթող հայկական արմատներով ուկրաինացի երգչուհի Ջամալայի (իսկական անունը՝ Սուսաննա Ջամալադիմովնա) նկատմամբ հետախուզում էր հայտարարվել քրեական հոդվածով։ Սա մասին ասվում է ՌԴ ՆԳՆ որոնման տվյալների բազայում:
2022 թվականի ապրիլին երգչուհին ընդգրկվել է ուկրաինացի արտիստների ցանկում, որոնց 50 տարով արգելված է մուտք գործել Ռուսաստան։