Ես ամեն ինչ կտայի, որպեսզի նորից լինեի 70 տարեկան, ասել է լեգենդար Շերը։ Հարցին՝ արդյոք տարիքի հետ հա՞շտ է, 77-ամյա փոփ թագուհին պատասխանել է. «Ոչ։ Մայրս դեմ չէր։ Բայց ես առարկում եմ։ Ես ատում եմ դա: (Երգչուհու մայրը՝ Ջորջիա Հոլտը, մահացել է 96 տարեկանում): Ես ամեն ինչ կտայի, որպեսզի նորից դառնայի 70 տարեկան»,-հավելել է Շերը։
Շերը նաեւ դժվարությամբ է համակերպվում այն փաստի հետ, որ իր «Believe» հիթի թողարկումից անցել է արդեն 25 տարի։
Երգչուհին այժմ մտորում է իր երկար տարիների կարիերայի մասին, քանի որ նա հիմա մեմուարներ է գրում: «Դա շատ դժվար է, քանի որ ես շատ երկար եմ ապրել եւ շատ բաներ եմ արել»,-հավելել է արտիստը,-«Եվ այդ պատճառով, անկեղծ ասած, այն պետք է նման լինի հանրագիտարանի»:
«Գրեմմի» մրցանակի դափնեկրի մեկնաբանությունները թեժ են հնչում նրա նոր՝ Սուրբ Ծննդյան ալբոմի թողարկումից հետո: «Christmas»-ը Շերի 27-րդ ստուդիական ալբոմն է եւ նրա առաջին օրիգինալ նախագիծը վերջին 10 տարում։
Տոնական ալբոմում ընդգրկված են նաեւ նրա հայտնի ընկերները, այդ թվում՝ Սինդի Լաուպերը, Սթիվի Ուանդերը և Դարլին Լավը: