43-ամյա Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ ցնցված է, որ իր ընտանիքն այդքան հայտնի է դարձել։
Թեման ծագել է այն ժամանակ, երբ նրանք միասին նշում էին Սքոթ Դիսիկի 40-ամյակը։ Քրիս Ջենները կենաց է ասել նրա պատվին: «Դու բառացիորեն այստեղ էիր՝ առաջին եթերաշրջանի առաջին դրվագում»,-հիշել է 68-ամյա Քրիսը՝ նկատի ունենալով «Keeping Up with the Kardashians» ռեալիթի շոուն: Ի պատասխան՝ 40-ամյա Սքոթը կատակել է․ «Ես ասում էի՝ այս շոուն ոչ մի բանի չի հասնի»։
Քիմ Քարդաշյանը հավելել է. «Սքոթն ինձ գոտեպնդողն է։ Նա միշտ ասում է. «Աստված իմ, կարո՞ղ ես հավատալ, որ դու դա արեցիր»: Իսկ ես պատասխանում եմ. «Չեմ կարող, սա խելագարություն է»: … Մենք չպետք է այստեղ լինեինք, ինչպե՞ս ենք հասել, օրինակ, այս թույն երեկույթին: Մենք երբեք հանրային երեխաներ չենք եղել, ինչպե՞ս դա արեցինք»:
Երբ Սքոթը նշել, թե որքան հեռու է նա գնացել՝ դառնալով եւ իրավաբան, եւ Vogue-ի շապիկի մոդել, Քիմը շշնջացել է. «Մենք խաբել ենք համակարգին: Մենք արեցինք դա։ Ինչ էլ որ լինի, մենք կարողացել ենք դա անել: Մենք մեծ ջանքեր ենք գործադրել»: