Դերասան Մաքոլեյ Քալկինը՝ 1990-ականների աստղը, որը միջազգային համբավ է ձեռք բերել «Տանը մենակ» ֆիլմում դերի շնորհիվ, անվանական աստղ է ստացել Հոլիվուդի Փառքի ծառուղում:
Առաջիններից մեկը, որը շնորհավորել է իր գործընկերոջը, դերասանուհի Քեթրին Օ’Հարան էր, որը ֆիլմում մարմնավորում էր տղայի մորը, գրում է euronews.com-ը։
Ներկայում երկու երեխայի հայր 43-ամյա Քալկինը խոստովանել է, որ սա չափազանց զգացմունքային պահ է իր համար։
«Չեմ համբերում, երբ տեսախցիկներից հեռու կլինեմ ու կկարողանամ լաց լինել»,- հավելել է դերասանը։
Մաքոլեյ Քալկինը բացման արարողությանը եկել էր կնոջ՝ Բրենդա Սոնգի և երկու որդիների հետ, որոնցից կրտսերն ընդամենը ութ ամսական է։