«Անպարտելի զորավարն» ու խրոխտ պարտվածն Ալավերդին կապիտուլացնելու խնդիր է դրել
Advertisement 1000 x 90

«Անպարտելի զորավարն» ու խրոխտ պարտվածն Ալավերդին կապիտուլացնելու խնդիր է դրել

ՔՊ-ն հանձնեց Արցախը, հանձնեց ՀՀ ինքնիշխան տարածքները, պատրաստ է գնալ հետագա հայրենահանձնումների, սակայն փոխարենը կվերցնի Ալավերդին։

Ռազմանակ գերատեսչության ղեկավարը, ում նախարար եղած ժամանակ թշնամին դիրքավորված է մեր ինքնիշխան տարածքներում ու հետ գնալու միտք չունի, քանի որ նման ահասարսուռ հայացք ունեցող «զորավարը» քայլեր ձեռնարկելու փոխարեն խաղաղություն է մուրում։

Այն նույն ժամանակահատվածում, երբ թշնամին մեր զինվորներին գողանում ու Բաքվի դատարաններում ներկայացնում է որպես դիվերսանտների, սույն «քաջյաց քաջը» ԱԺ միջանցքներով սլանում է հռոմեական տրիումֆատորի պես՝ գետին տապալելով լրագրողներին ու տեսախցիկները։

Վերջապես մի մարդ, ում ղեկավարման օրերին զորանոցում այրվում են զինվորները, բայց ինքը բարբաջում է բանակի բարեփոխումներից, երևակայում է, որ դրանք սկսվելու են Ալավերդիում յուրայինին քաղաքապետ կարգելուց, ու իր անմիջական պարտականությունները թողած, լծվել է «ժողովրդավարության բաստիոնի» հերթական քարը դնելուն։

liveYerevan տելեգրամյան ալիք



Նման նյութեր