Ավստրալիայի կաթոլիկ եկեղեցին վճարել է մանկապղծության հազարավոր զոհերի
Advertisement 1000 x 90

Ավստրալիայի կաթոլիկ եկեղեցին վճարել է մանկապղծության հազարավոր զոհերի

Ավստրալիայի կաթոլիկ եկեղեցին քահանաների կողմից սեռական բռնության զոհերին 213 միլիոն դոլարի փոխհատուցում է վճարել  թագավորական հանձնախմբի հետաքննության արդյունքներով, որն սկսվել էր 2013 թվականին, տեղեկացնում է BBC-ին:

Փողը պետք է բաշխվի հազարավոր զոհերի միջև: Փոխհատուցում է վճարվել 1980-ից մնչև 2015 թվականը երեխաների նկատմամբ սեռական բռնության 3066 դեպքերով:

Հանձնախմբի փաստաբան Գեյլ Ֆեռնեսի խոսքով՝ բռնության շատ զոհեր այս կամ այլ պատճառներով չեն  կարող այդ մասին հայտնել իշխանություններին կամ այն հիմնարկությանը, որտեղ տեղի է ունեցել միջադեպը:

«Համապատասխանաբար, Ավստրալիայի կաթոլիկ եկեղեցու հիմնարկություններում երեխաների նկատմամբ բռնության դեպքերի ընդհանուր թիվը կարող է ավելի մեծ լինել, քան ստացված գանգատներինը»,- նշել է Ֆեռնեսը:

Ավստրալիայի կաթոլիկ եկեղեցու հովվապետ, կարդինալ Ջորջ Փելլն անցյալ տարի խոստովանել է, որ եկեղեցին «սոսկալի սխալներ» է թույլ տվել՝ հրաժարվելով հավատալ տուժած երեխաներին և մի ծխից մյուսը տեղափոխելով մանկապիղծ քահանաներին:



Նման նյութեր