Պուտինը ներառվել է Time ամսագրի «Տարվա մարդ» կոչման հավակնորդների շարքում
Advertisement 1000 x 90

Պուտինը ներառվել է Time ամսագրի «Տարվա մարդ» կոչման հավակնորդների շարքում

Ամերիկյան Time ամսագիրը ներկայացրել է իր վարկածով «Տարվա մարդ-2023» կոչման հավակնորդների կարճ ցուցակը, որում ներառվել է նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Տարվա մարդ-2023» կոչման հավակնորդների թվում են նաև Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ը, Բարբի տիկնիկը համանուն ֆիլմից, ամերիկացի երգչուհի Թեյլոր Սվիֆթը, Չինաստանի նախագահ Սի Ծինփինը, CHatGPT-ի ստեղծող Սեմ Ալթմանը և հոլիվուդյան մի շարք սցենարիստներ ու դերասաններ։

Հաղթողի անունը հայտնի կդառնա չորեքշաբթի՝ դեկտեմբերի 6-ին։

Հեղինակավոր Time ամսագիրն ամեն տարի «Տարվա մարդ» է ընտրում սկսած 1927 թվականից։ 2022 թվականին այդ կոչմանն է արժանացել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և «Ուկրաինայի ոգին», իսկ 2021 թվականին՝ ամերիկացի գործարար Իլոն Մասկը։