«Տեսանյութը նկարահանել է Բաքվի մեր կողքի շենքի հարևան Արտյոմը». Վիլեն Գաբրիելյան (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

«Տեսանյութը նկարահանել է Բաքվի մեր կողքի շենքի հարևան Արտյոմը». Վիլեն Գաբրիելյան

ՔՊ-ական պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը՝ Նավակ ճոճողը, ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տարածել, գրելով. «Առավոտ կանուխ զուտ տեղեկացնում եմ, որ այսօր էլ օրվա ընթացքում զբաղմունք ունենաք, սենց բան անելը աշխարհի վերջը չէ, որ համացանցում իրար տաք, սենց տեսանյութերը համացանցում լիքն են:

Տեսանյութը նկարահանել է Բաքվի մեր կողքի շենքի հարևան Արտյոմը: Ի դեպ տեսանյութի սկզբից, երբ Լենինի պրոսպեկտից մտնում է առաջին բակ, խորքում հինգ հարկանի շենքը մերն է, հասցեն Լենինի պրոսպեկտ շենք 90:

Չեմ հոգնի կրկնել, եղեք՝ սթափ, զգոն, սառնասիրտ, հավասարակշիռ, ուժեղ, տոկուն։

Այսքանը: Ձեզ լավ, արդյունավետ օր եմ մաղթում»։

Իսկ տելեգրամյան «Կանչ» ալիքը գրում է. «Ադրբեջանական կայքը հաղորդում է, որ «ռազմական փորձագետ» Թելման Գասիմովը գաղտնի այցելել է Երևան և նկարահանել Կոմիտասի պողոտայի հարևանությամբ գտնվող իր երբեմնի բնակարանի դուռը:

Թելմանն ամեն ինչ է՝ ռազմական փորձագետ, բնապահպան, լրագրող, քաղակտիվիստ, մի խոսքով՝ երբ ինչ պետք է, հայերեն իմացող Թելամն այդ դերում է, կարճ ասած՝ Ալիևի քարոզչության վաղուցվա և բազմակի օգտագործված մի պերսոնաժ է:

Մեր խիստ հավաստի տեղեկություններով՝ այո, Թելմանը Երևանում եղել է, նաև այցելել է այն շենքի բակն ու «պադյեզդը», որտեղ սովետական տարիներին բնակվել է: Բայց Երևան այցելությունը տեղի չի ունեցել գաղտնի, առավել ևս՝ «ագենտ 007» օպերացիայի շրջանակներում:

Թելմանը Երևան է ժամանել Բաքվից՝ չարթերային թռիչքով, և Ալիևի անունից հանդիպել է ազգադավին: Ինչ են խոսել, մեզ հայտնի չէ: Իսկ Շիրվանզադեի դպրոցի հետնամասի բակ Թելմանին ուղեկցել է բաքվեցի վիժվածք Նավակ Ճոճողը:

Հիշեք՝ երբ Նիկոլի ոհմակին նստացնելու ժամանակը գա, Նավակ Ճոճողին լրտեսության համար են նստսցնելու: ԱԱԾ-ում ինչ նյութ պետք է, թուրքի ագենտ Վիլոյի վրա կա, ի դեպ՝ վաղուցվանից»:



Նման նյութեր