Թեյլոր Սվիֆթը ավարտեց աստղային 2023 թվականը՝ Time ամսագրի կողմից ճանաչվելով «Տարվա մարդ»:
Երգչուհին ամսագրին ասել է, որ իրեն հպարտ և երջանիկ է զգում։ Նա նաեւ խոստովանել է, որ իր՝ 180 րոպեանոց Eras համերգները հաճախ ֆիզիկապես հյուծում էին իրեն:
«Հիմա ես անկողնուցս վեր եմ կենում միայն ուտելիք վերցնելու համար, որը հետո տանում եմ անկողնուս մեջ ուտելու»,-պատմել է նա։
Բացի իր շրջագայությունից, Սվիֆթը թողարկել է նաև 2023 թվականի ամենավաճառված ձայնագրությունը։ Նա նաև վերջերս դարձավ առաջին երգահանը, ով «Գրեմմիի» «Տարվա երգ» անվանակարգում ստացավ յոթ մրցանակ՝ շրջանցելով սըր Փոլ Մաքքարթնիին և Լայոնել Ռիչիին:
Անցյալ ամիս Bloomberg բիզնես հրատարակությունը աստղին հայտարարեց միլիարդատեր՝ նրա կարողությունը գնահատելով 1,1 միլիարդ դոլար: Միայն երեք այլ երաժիշտներ են հասել միլիարդատիրոջ կարգավիճակին՝ Ռիհաննան, Բեյոնսեն և Ջեյ Զին: