Պեդրո Պասկալը գլխավորում է IMDb-ի՝ 2023 թվականի լավագույն աստղերի տասնյակը
Advertisement 1000 x 90

Պեդրո Պասկալը գլխավորում է IMDb-ի՝ 2023 թվականի լավագույն աստղերի տասնյակը

«Մեզանից վերջինը» եւ «Մանդալորեցին» սերիալների աստղ Պեդրո Պասկալը գլխավորել է IMDb-ի՝ 2023 թվականի 10 լավագույն աստղերի ցուցակը։

Ցանկում կան նաեւ այնպիսի աստղեր, ինչպիսիք են Մերի Էլիզաբեթ Ուինսթեդը, Մարգո Ռոբին, Ջեննա Օրտեգան, Կառլա Գուջինոն եւ Կիլիան Մերֆին:

Ցանկը կազմված է IMDbPro MOVIEmeter-ի եւ STARmeter-ի վարկանիշների տվյալներով, որոնք հիմնված են IMDb-ի այցելուների դիտումների վրա:

Տարվա ընթացքում Պասկալը չորս շաբաթ եղել է STARmeter աղյուսակի առաջին տեղում, եւս ինը շաբաթ՝ լավագույն 10-յակում: Նրա առաջիկա նախագծերը ներառում են «Գլադիատոր 2»-ը եւ «Drive-Away Dolls»-ը:

IMDb-ն նաեւ ներկայացրել է 2023 թվականի 10 լավագույն հայտնություններին, որի ցուցակը գլխավորում են Ռեմսին եւ Սակհոֆը: Այստեղ այն աստղերն են, ովքեր առաջին անգամ են հայտնվել IMDb-ի ամենամյա Top 100 ցուցակում: Նրանց միացել են Լուսիանա Բյուքենանը, Էմիլի Ռադը, Սաշա Քալեն, Մոնիկա Բարբարան, Նատաշա Լյու Բորդիզոն, Լիլի-Ռոզ Դեփը եւ Գաբրիել Բասոն: