Վիկտորիա թագուհու տոնածառի զարդարանքները վաճառվել են աճուրդում
Advertisement 1000 x 90

Վիկտորիա թագուհու տոնածառի զարդարանքները վաճառվել են աճուրդում

Վիկտորիա թագուհու տոնածառի զարդարանքները վաճառվել են աճուրդում։ Թագավորական տոնածառի երկու զարդարանք վաճառվել է ընդհանուր 1443 ֆունտ ստեռլինգով:

Հյուսած օրորոցի ներսում գտնվող տիկնիկը եւ առանց ոտքի մոմե տիկնիկը, որոնք ավելի քան 120 տարեկան են, պատկանում էին թագավորական պատմաբան Դենիել Հադենին:

Չնայած վինտաժային զարդերի հանդեպ իր կրքին, Հադենը ​​որոշել է, որ ժամանակն է բաժանվել իրերից:

«Քանի որ Սուրբ Ծնունդը մոտ է, ես որոշեցի, որ ժամանակն է թույլ տալ, որ մեկ ուրիշն էլ վայելի այս թագավորական տոնական հուշերը: Նրանք կարող են հաճույք ստանալ՝ ձեռք բերելով ինչ-որ բան, որը պատկանել է Բրիտանիայի ամենահայտնի միապետներից մեկին, որով կարող են զարդարել իրենց ծառը:

Այս իրերը նաեւ պատմական նշանակություն ունեն։ Բացի տոնական զարդարանք լինելուց, դրանք հիշեցնում են մեզ, որ թագուհի Վիկտորիան եւ նրա ամուսինը՝ արքայազն Ալբերտն են օգնել Սուրբ Ծնունդը դարձնել այնպիսին, ինչպիսին այն այսօր է: Նրանք առաջ են բերել զարդարված ծառերի օգտագործումը 19-րդ դարում։ Տոնածառերը եւ դրանց զարդարանքները մեր տոնակատարությունների կախարդական եւ կարեւոր մասն են»: