
«Բավարիայի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին ամփոփել է Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆի «Արսենալի» դեմ խաղը (5:1):
«Մենք ֆանտաստիկ ֆուտբոլ ցուցադրեցինք: Այս խաղի արդյունքը շատ կարևոր է, բայց դեռ պատասխան խաղը պետք է լինի Լոնդոնում: Մեզ անհրաժեշտ է նույն խաղը ցուցադրել: Սա միայն մեկ խաղ է, պատասխան խաղում մենք պետք է խուսափենք պրոբլեմներից: Այդ խաղին պետք է լավ նախապատրաստվել:
Տիագոն շատ լավ խաղաց և դարձավ 2 գոլի հեղինակ: Նա իդեալական խաղ ցույց տվեց»,- ասել է Անչելոտին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը