«2024 թ. կարևոր տարի է լինելու. պետք է դնել մի կողմ ամբիցիաները, նիկոլի ստերին և մանիպուլյացաներին հավատալը, մեծ բացել աչքերը և փորձել փրկել մի բուռ մնացած մեր երկիրը»
Advertisement 1000 x 90

«2024 թ. կարևոր տարի է լինելու. պետք է դնել մի կողմ ամբիցիաները, նիկոլի ստերին և մանիպուլյացաներին հավատալը, մեծ բացել աչքերը և փորձել փրկել մի բուռ մնացած մեր երկիրը»

Տիգրան Աթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ոնց նայում եմ՝ նիկոլը սկսել է նախապատրաստվել արտահերթ ընտրությունների՝ փորձելով ուժեղանալ մարզերում, դրա վառ ապացույցն է Լոռին, իսկ այժմ Գյումրին։ Առաջին հայացքից բոլորիս մոտ հարց է ծագում՝ ինչո՞ւ, նա դեռ երկու տարի ունի կառավարելու, իմա՞ստը։

Կա մի մեծ ԲԱՅՑ! նա ստիպված է ստորագրելու մի խայտառակ փաստաթուղթ որի անունն է (խաղաղության պայմանագիր), որը միայն ու միայն բխում է Ադրբեջանի և Թուրքիայի շահերից ! ներկա պահին նիկոլի վարկանիշը ՀՀ-ում ահավոր ցածրացել է և որպեսզի լեգետիմացնի իր ստորագրությունը փորձելու է վերընտրվի և վավերացնի այն պնդելով, որ նա ժողովրդի ընտրյալն է և իրավունք ունի ժողովրդի անունից այն անել ( թե ինչքանով արդար կլինեն ընտրությունները դա մեծ հարց է)։ Վատագույն դեպքը, որ նա անելու է ամեն ինչ որպեսզի չլինի։

Ընտրությունները պարտվելն է, այդ դեպքում կփորձի լեգիտիմ ձևով հեռանա պաշտոնից պահելով փոքրամասնություն խորհրդարանում դրանով ապահովագրի իրեն, ալիևի մոտ էլ արդարանա, որ ես պատրաստ էի ստորագրելու, բայց չստացվեց։

2024 թ. լինելու է ահավոր կարևոր տարի Հայ ազգի համար, դրա համար պետք է դնել մի կողմ ամբիցիաները, ֆինանսական շահերը, նախանձը, նիկոլի ստերին և մանիպուլյացաներին հավատալը, մեծ բացել աչքերը և փորձել փրկել մի բուռ մնացած մեր երկիրը։

ԱԶԳ ջան մենք իրավունք չունենք նորից սխալվելու ❗
ԱՌԱՋ ԱՍՏՎԱԾ ✊✊🇦🇲🇦🇲»։

 



Նման նյութեր