
80 տարեկանում մահացել է Իտալիայի հավաքականի կազմում 1968թ․ Եվրոպայի չեմպիոն, «Նապոլիի» նախկին կիսապաշտպան Անտոնիո Յուլիանոն, հաղորդում է նեապոլյան ակումբի մամուլի ծառայությունը։
Ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո Անտոնիո Յուլիանոն եղել է «Նապոլիի» մարզական տնօրենը։
Նրա ջանքերով է 1984 թվականին «Նեապոլին» միացել լեգենդար արգենտինացի Դիեգո Մարադոնան։