Պետդումայի նախկին պատգամավորը հերքել է Թոմ Քրուզի հետ իր դստեր հարաբերությունների մասին լուրերը
Advertisement 1000 x 90

Պետդումայի նախկին պատգամավորը հերքել է Թոմ Քրուզի հետ իր դստեր հարաբերությունների մասին լուրերը

ետդումայի նախկին պատգամավոր Խայրովը «РИА Новости»-ի հետ զրույցում հերքել է Թոմ Քրուզի հետ իր դստեր հարաբերությունների մասին լուրերը՝ դրանք որոկելով «կատարյալ անհեթեթություն»։

Քրուզի եւ պատգամավորի դստեր միջեւ հնարավոր սիրավեպի մասին խոսակցությունները տարածվել էին այն բանից հետո, երբ 61-ամյա դերասանին 36-ամյա Էլսինա Խայրովայի հետ նկատել էին լոնդոնյան Մեյֆեր թաղամասում՝ խնջույքի ժամանակ։

«Նրանք անբաժան էին, իրենց սիրահար զույգի պես էին պահում»,-Daily Mail-ին ասել էր ռուսական միջոցառմանը ներկա հյուրերից մեկը՝ հավելելով, որ դերասանը շփոթված տեսք ուներ Խայրովայի կողքին։

Ականատեսների խոսքով՝ Քրուզը «սիրալիր էր», բայց մերժում էր իրեն լուսանկարելու առաջարկները։ Ի վերջո, դիջեյը ստիպված է եղել ռուսերենով հայտարարություն անել, որ դերասանը չի ցանկանում լուսանկարվել։

Խայրովան նախկին մոդել է։ Նա Մեծ Բրիտանիայի քաղաքացի է, նախկինում ամուսնացած է եղել ռուս մեծահարուստ Դմիտրի Ցետկովի հետ, ում հետ կիսել է 22 միլիոն ֆունտ արժողությամբ առանձնատունը, որը գտնվում է Սուրեյում, ինչպես նաեւ՝ 18 միլիոն ֆունտ արժողությամբ տներ՝ Լոնդում: