
Հայաստանի հավաքականի եւ ռուսական «Կրասնոդարի» 23-ամյա կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի տրանսֆերային արժեքն աճել է 3 միլիոն եվրո եւ կազմում է 18 միլիոն եվրո, հաղորդում է Transfermarkt-ը։
Ռուսաստանի Պրեմիեր լիգայի առաջնությունում հանդես եկող ֆուտբոլիստներից Էդուարդ Սպերցյանն ունեցել տրանսֆերային արժեքի ամենամեծ աճը։
«Կրասնոդարը» Ռուսաստանի առաջնության 18 խաղում վաստակել է 38 միավոր եւ գլխավորում է մրցաշարային աղյուսակը։