Քիմ Քարդաշյանը ցույց է տվել իր ուղեղի արծաթյա քանդակը
Advertisement 1000 x 90

Քիմ Քարդաշյանը ցույց է տվել իր ուղեղի արծաթյա քանդակը

Հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը ցույց է տվել Սուրբ Ծննդի կապակցությամբ ստացած արտասովոր նվերը: Նա ինստագրամյան էջում հրապարակել է կարճ տեսանյութեր՝ նվերը ցույց տալով հետևորդներին:

Խոսքը Քարդաշյանի ուղեղի արծաթյա քանդակի մասին է, որը 43-ամյա աստղին նվիրել է ամերիկյան դիագնոստիկ կենտրոններից մեկը:

«Սա այնքան զիլ է։ Prenuvo-ի աշխատակազմն ինձ նվիրել է ուղեղիս քանդակը: Սա նման է իմ իրական ուղեղին», – ասել է Քարդաշյանը՝ մանրամասնելով, որ այն արծաթից է։

Նա նաև հավելել է, որ այդ կենտրոնում ամբողջական զննում է անցել: