«Չելսին» Դիեգո Կոստային նոր պայմանագիր է առաջարկելՁմռանը «Չելսին» կորցնում էր հարձակվողին, ով ձեռնտու առաջարկություն էր ստացել Չինաստանից: Անտոնիո Կոնտեի հետ կոնֆլիկտից հետո բրազիլացին բաց թողեց մի քանի հանդիպում, բայց հետո տարաձայնությունները հարթվեցին:
Ըստ Sky Sports-ի տեղեկության՝ «Չելսին» Կոստային արդեն նոր պայմանագիր է առաջարկել: Հարձակվողից պատասխան դեռ չի ստացվել: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Դիեգոն ուզում է Լոնդոնում ստանալ շաբաթական 343 հազար եվրո:
Դիեգո Կոստայի պայմանագիրը «կապույտների» հետ ուժի մեջ է մինչև 2019թ. ամառը: ԱՊԼ-ի 2016-17թթ. մրցաշրջանում անցկացրած 25 խաղերում Կոստան դարձել է 15 գոլի հեղինակ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը