Քիմ Քարդաշյանը ցուցադրել է «տաք շոկոլադով» լցված լոգարանը
Advertisement 1000 x 90

Քիմ Քարդաշյանը ցուցադրել է «տաք շոկոլադով» լցված լոգարանը

Քիմ Քարդաշյանը, բառի բուն իմաստով, տոգորված է սուրբծննդյան քաղցր շնչով։ Չորս երեխաների մայրը ցուցադրել է իր վերջին էլֆական բնապատկերը՝ «տաք շոկոլադով» լցված լոգարան: «Ես մտա իմ լոգարան, եւ ի՞նչ եմ տեսնում այստեղ:

Էլֆերը խառնաշփոթ են սարքել, նաեւ «Չարլին եւ շոկոլադի գործարանը», – ասել է նա Instagram Stories-ում: «Խոհանոցում փակցված գրառման մեջ ասվում էր, որ նրանք չեն կարողացել գտնել գավաթները, ուստի տաք շոկոլադը հայտնվել է լոգարանում»: Լոգարանում կարելի է տեսնել տարբեր չափերի մարշմալոուների մի փունջ, կարմիր եւ կանաչ դեկորացիաներ, «շոկոլադե համբույրներ»՝ ELF բառով եւ, իհարկե, բուն լոգարանը՝ լցված շագանակագույն հեղուկով։ «Սա խելագարություն է:

Նայեք այստեղ։ Ամբողջ լոգանքը շոկոլադի մեջ է»,- ասել է նա։ Քարդաշյան-Ջեններ կլանը հայտնի է երեխաների համար Elf on the Shelf տեսարաններ ստեղծելով։

news.am