Նոր Զելանդիայում մոլեգնող անտառային հրդեհները մոտեցել են Քրայսթչերչ քաղաքին
Advertisement 1000 x 90

Նոր Զելանդիայում մոլեգնող անտառային հրդեհները մոտեցել են Քրայսթչերչ քաղաքին

Նոր Զելանդիայի Քրայսթչերչ քաղաքի շուրջ 400 տների բնակիչներ են տարհանվել այս շրջանում մոլեգնող անտառային հրդեհների պատճառով: Նշվում է, որ կրակն արդեն մոտեցել են քաղաքի ծայրամասերին:

Կրակն արդեն ոչնչացրել է արվարձանում գտնվող 11 տուն, ամբողջ քաղաքում տարածվել է ծուխը, տեղեկացնում է BBC-ին:

Ավելի վաղ Քրայսթչերչում և հարևան Սելուինի օկրուգում հրդեհների պատճառով արտակարգ դրություն էր հայտարարվել:

Քրայսթչերչ քաղաքից հարավ ընկած Պորտ Հիլսի բլուրներին երկու հրդեհ էր բռնկվել փետրվարի 13-ին, այժմ կրակն ընդգրկել է 1800 հեկտար տարածք:

Կրակի մարմանը մասնակցում են 130-ից ավելի հրշեջներ, 14 ուղղաթիռ և երեք ինքնաթիռ: Կրակի դեմ պայքարելու համար ուղարկվել են զինվորականներ: Փետրվարի 14-ին ռազմական մի օդաչու է զոհվել կրակը մարելիս ուղղաթիռի կործանման հետևանքով:

Քաղաքի հարյուրավոր բնակիչներ, որոնց դեռ չեն տարհանել, ինքնուրյուն հեռացել են վտանգավոր շրջանից:

 



Նման նյութեր