
Մարդու սննդակարգը մեծ ազդեցություն ունի ուղեղի աշխատանքի վրա։ Կախված օգտագործվող մթերքներից՝ մտավոր ակտիվությունը կարող է կամ աճել, կամ նվազել: Այս մասին HuffPost-ին հայտնել է նյարդաբան և աուտիզմի փորձագետ Ռոբերտ Մելիլոն։
Բժիշկն ընդգծել է, որ մարդու ուղեղը սպառում է օրգանիզմ մտնող կալորիաների մոտ 20 տոկոսը, ինչը գերազանցում է ցանկացած այլ օրգանի ցուցանիշները, հաղորդում է Вечерная Москва-ն։ Մելիլոյի խոսքով՝ խնձորն ու հապալասը, որոնք հարուստ են սննդային հակաօքսիդանտներով, կարող են բարելավել ուղեղի աշխատանքը և կանխել դեմենցիայի զարգացումը։
Նյարդաբանը մտավոր աշխատանքի համար օգտակար այլ մթերքներ է համարել կոճապղպեղը, բրոկկոլին, քրքումն ու թարմ խոտաբույսերը։ Այս բուսականությունը, ըստ փորձագետի, հակաբորբոքային ազդեցություն ունի, ինչպես երևում է հրապարակումից: