ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ
Advertisement 1000 x 90

ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

ԽՈՅԵՐ

Հիանալի օր է կապերը վերականգնելու եւ հաղորդակցությունը բարելավելու համար։ Քննարկեք ձեր խնդիրները, սրտանց խոսեք, սա, անկասկած, դրական դեր կխաղա ձեր ընտանիքում:

ՑՈՒԼԵՐ

Ժամանակ տրամադրեք, մտածեք ձեր բոլոր քայլերի մասին, փորձեք կանխատեսել ձեր գործողությունների հետեւանքները: Սառը գլխով վերլուծեք ձեր անձնական կյանքը, հապճեպ որոշումներ մի կայացրեք։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Ցույց տվեք ձեր սիրելիին, թե որքան նվիրված եք, եւ որ վստահում եք նրան: Սա շատ կարեւոր է հարաբերությունների հետագա զարգացման համար։

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Ավելի լավ է որոշումներ կայացնել արագ եւ առանց կասկածանքի։ Մի լսեք ուրիշների խորհուրդները, լսեք ձեր սրտին:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Տանը երեկոն հագեցած կլինի հարմարավետությամբ, մտերմիկ զրույցներով, այն թույլ կտա, վերջապես, հանգստանալ եւ ապահով զգալ։

ԿՈՒՅՍԵՐ

Կույսերի համար կոնֆլիկտային օր է, դուք եւ ձեր զուգընկերը չեք կարողանա ընդհանուր լեզու գտնել։ Ընդմիջեք եւ խոսակցությունը շարունակեք միայն հաջորդ օրը, հակառակ դեպքում մեծ վեճի վտանգի առաջ կկանգնեք։

ԿՇԵՌՔՆԵՐ

Մոտենում է ամենաբարենպաստ շրջանը։ Ձեր ցանկությունները կիրականանան ամենահաջող կերպով։

ԿԱՐԻՃՆԵՐ

Դուք շրջապատված կլինեք հակառակ սեռի ուշադրությամբ, առնվազն երկու հոգի կմրցեն ձեր ուշադրության համար։ Նրանցից մեկին նախապատվություն տալը կամ երկուսին էլ մերժելը կախված է ձեզանից եւ ձեր սրտից:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Առավելագույն ուշադրություն դարձրեք ձեր երեխաներին կամ զուգընկերոջը։ Եթե ​​ոչ ընտրյալ ունեք, ոչ երեխաներ՝ ջրեք ծաղիկները կամ խաղացեք կենդանիների հետ։ Երեկոյան տաք լոգանք ընդունեք, մոմեր վառեք եւ թույլ տվեք ինքներդ ձեզ հանգստանալ եւ երազել:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Սերը օդում է։ Մտածեք անձնականի մասին, հարմարավետ դասավորեք ձեր տունը, լցրեք այն ջերմությամբ։ Լավագույն օրն է սիրելիներով շրջապատված անցկացնելու համար։

ՋՐՀՈՍՆԵՐ

Լսեք մտերիմ ընկերների խորհուրդները։ Եթե ​​զուգընկեր ունեք, ցույց տվեք նրան սեր ու ըմբռնում, վերջին շրջանում երկուսդ էլ շատ հոգնած եք։ Հանգիստ ընթրեք տանը եւ անկեղծ զրուցեք:

ՁԿՆԵՐ

Անձնական ոլորտում հաջողությունը ձեզ ուղեկցում է, խորհուրդ է տրվում ժամանակ հատկացնել ընկերների հետ շփվելուն եւ հոբբիին, ինչը, ի դեպ, կարող է հաջող բիզնեսի վերածվել, եթե ցանկանաք եւ ջանք գործադրեք: