Բրեդ Փիթն իր երեխաների հետ ազատ շփվելու իրավունք է ստացել
Advertisement 1000 x 90

Բրեդ Փիթն իր երեխաների հետ ազատ շփվելու իրավունք է ստացել

Հոլիվուդյան դերասան Բրեդ Փիթն Անջելինա Ջոլիի հետ ամուսնալուծության գործընթացի շրջանակներում իրավունք է ստացել իրենց ընդհանուր երեխաների հետ ժամանակ անցկացնել առանց հսկող հոգեբանի: Այդ մասին գրում է InTouch-ը՝ վկայակոչելով հայտնիների շրջապատի սեփական աղբյուրներ:

Ինսայդերի խոսքով՝ 53-ամյա Փիթն արդեն երկու անգամ մոր հետ ապրող երեխաներին գիշերելու է տարել իր նոր բնակարանում: «Փետրվարի վերջին կամ մարտի սկզբին նա հույս ունի հասնել երեխաներին մեկ շաբաթով վերցնելու իրավունքի»,-պատմել է ԶԼՄ-ի իրազեկիչը:

Հոր հետ ժամանակ են անցկացրել որդեգրված դուստրերը՝ Զախարան, ինչպես նաև կենսաբանական երեխաները՝ Շայլոն, Վիվիենը և Նիքսը: Որդեգրված երկու ավագ որդիները՝ Մեդոքսը և Փաքսը, դերասանի տանը չեն գիշերել: Փիթի հետ նրանց հարաբերությունները մնում են լարված:

Ինչպես հիշեցնում է հրատարակությունը, ժամանակավոր համաձայնագրի համաձայն, որն ստորագրվել է այն բանից հետո, երբ Ջոլին ապահարզան տվեց 2016 թվականի սեպտեմբերին, Փիթին արգելվում էր երեխաների հետ տեսնվել առանց մասնագետների հսկողության: Նախկին կինը նրան մեղադրել էր Մեդոքսի հետ կոպիտ վարվելու մեջ, բայց Հետազոտությունների դաշնային բյուրոն և կալիֆոռնիական սոցիալական ծառայությունն այդ պնդման ապացույցներ չեն գտել: Դերասանի նկատմամբ եղած բոլոր կասկածները հանվել են: