Քիմ Քարդաշյանն ու Ալեքսիս Օհանյանը շնորհավորել են հայկական Սուրբ Ծնունդը
Advertisement 1000 x 90

Քիմ Քարդաշյանն ու Ալեքսիս Օհանյանը շնորհավորել են հայկական Սուրբ Ծնունդը

Ամերիկյան իրապատում շոուների աստղ Քիմ Քարդաշյանը շնորհավորել է հայկական Սուրբ Ծնունդը: Նա համապատասխան գրառում է արել X-ի միկրոբլոգում:

«Շնորհավոր հայկական Սուրբ Ծնունդ»,-գրել է նա՝ զարմացնելով իր հետևորդներից մի քանիսին, որոնք շտապել են Քարդաշյանին հիշեցնել, որ Սուրբ Ծնունդը դեկտեմբերի 25-ին էր:

X-ում նույնպիսի գրառում է արել նաև Reddit սոցկայքի հիմնադիր Ալեքսիս Օհանյանը:

«Շնորհավոր Սուրբ Ծնունդ, եղբայրներ և քույրեր»,-գրել է հայազգի միլիոնատերը: