«Այս պարտիան շատ երկար է… Նիկոլն էլ, իր հովանավորներն էլ՝ նահանջելու են». Էդուարդ Շարմազանով
Advertisement 1000 x 90

«Այս պարտիան շատ երկար է… Նիկոլն էլ, իր հովանավորներն էլ՝ նահանջելու են». Էդուարդ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ո՞ւր է Արեւմուտքը, երբ Հայաստանում բռնաբարվում է մարդու ազատությունն ու ժողովրդավարությունը։

Արմեն Աշոտյանի կալանաքի երկարաձգումը հերթական անգամ ապացուցում է, որ նիկոլիզմի «ժողովրդավարության փարոսը» նոր բարձունքներ է…

Արեւմուտքի «ժողովրդավարության պաշտպաններ», ի՞նչ կա…

Հիշում եմ, երբ ես էի ԱԺ փոխնախագահ, գալիս՝ պնդում էիք, որ անթույլատրելի է կալանքը կիրառել որպես պատժիչ միջոց։

Հիմա ինչո՞ւ դրա մասին չեք խոսում։

Թե՞ Աշոտյանի հայաստանակենտրոն գործունեությունը դեմ է ձեր պլաններին…

Խանգարո՞ւմ է Աշոտյանը ձեր Նիկոլին…

Խանգարում է ու խանգարելու է…

Դատական նիստը ցույց տվեց, որ Հայաստանի ազգաին-պետական դաշտում գործում է ինտելեկտուալ, պայքարող, Հայաստանի ու Արցախի շահով ապրող լիդեր՝ Արմեն Աշոտյան։

Այս պարտիան շատ երկար է…

Նիկոլն էլ, իր հովանավորներն էլ՝ նահանջելու են»։



Նման նյութեր