Եթե «Զանգեզուրի միջանցքը» չբացվի, ապա ՀՀ-ի հետ սահմանը որևէ այլ վայրում չի բացվի. Ալիև
Advertisement 1000 x 90

Եթե «Զանգեզուրի միջանցքը» չբացվի, ապա ՀՀ-ի հետ սահմանը որևէ այլ վայրում չի բացվի. Ալիև

Ադրբեջանին Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի կնքելու հարցում երաշխավորներ պետք չեն։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

«Սակայն Հայաստանը ցանկանում է, որ խաղաղության պայմանագիրը երաշխավորներ ունենա, մենք կարծում ենք, որ դրա անհրաժեշտությունը չկա»,- ասել է նա ադրբեջանական հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Ալիևի խոսքով` այժմ ստեղծվել են հիմնարար պայմաններ խաղաղության համաձայնագրի ստորագրման համար։

Միաժամանակ, նա նշել է, որ «եթե ինչ-որ մեկը ցանկություն է հայտնում օգնել փաստաթղթի ստորագրմանը, Բաքուն չի առարկի կամ դեմ չի լինի դրան, սակայն նման օգնությունը պետք չէ պարտադրել»։

Բնականաբար, հարևան երկրի ղեկավարի չի շրջանցել նաև «Զանգեզուրի միջանցք» թեման։ Ալիևը պայման է դրել` եթե «Զանգեզուրի միջանցքը» չբացվի, ապա Հայաստանի հետ սահմանը որևէ այլ վայրում չի բացվի։

«Մարդիկ և բեռները Ադրբեջանից Ադրբեջան պետք է անցնեն առանց որևէ ստուգման, հակառակ դեպքում Հայաստանը հավերժ կմնա փակուղի»,- ասել է նա։

Հիշեցնենք` 2021 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին։ 2022 թվականի մարտին Բաքուն Երևանին փոխանցեց հարաբերությունների կարգավորման վերաբերյալ 5 կետից բաղկացած իր առաջարկը: Հայկական կողմը շտկումներ ավելացրեց և ուղարկեց իր տարբերակը։ Այդ ժամանակից ի վեր կողմերի միջև տարբեր մակարդակներով բանակցությունների մի քանի փուլ է եղել։

Հոկտեմբերի 4-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ երեք սկզբունք կա, որոնց շուրջ համաձայնության գալու դեպքում խաղաղության պայմանագիրը կստորագրվի։



Նման նյութեր