Անգլիայում յոթ տարի առաջ անհետացած կատուն գտել են տնից 300 մետր հեռավորության վրա, գրում է Wales Online-ը։
Ստեֆանի Բարսթոուն պատմել է, որ իր կատուն՝ Դյուկն, անհետացել է 2017 թվականի հունվարին՝ մեկ այլ կատվի հետ կռվի մեջ մտնելուց հետո: Կինը մի քանի ամիս փնտրել է կենդանուն, սակայն որոնումներն արդյունք չեն տվել, և նա հանձնվել է։ Մինչեւ 2024 թվականը կենդանու ճակատագիրն անհայտ է մնացել։
Անցյալ շաբաթ անասնաբույժը թակել է Բարստոյի դուռը և ասաց, որ Դյուկը հայտնաբերվել է:
«Նա ինձ ասաց, որ կատվին գտել են իմ տնից 300 մետր հեռավորության վրա՝ գործարանում։ Ես ամբողջովին ցնցված էի»,- հիշում է Ստեֆանին:
Պարզվել է, որ այդ ամբողջ ընթացքում բանվորները Դյուկին կերակրել են ու մի քանի տարի պատսպարել ցրտից։ Ի վերջո, բանվորները կատվին տարել են անասնաբույժների մոտ, որտեղ գտել են տերերի մասին տեղեկություններով չիպ։