
Ջենիֆեր Լոպեսը ոճային կերպարով է նշում իր նոր սինգլի թողարկումը։ Երգչուհին ներկայացրել է «Can’t Get Enough» երգը, որը նրա առաջիկա՝ «This is Me… Now» ստուդիական ալբոմից է:
Երգի թողարկումից մի քանի ժամ առաջ երգչուհին Instagram-ի իր միկրոբլոգում հրապարակել էր ոճային ֆոտոշարք։ Լուսանկարներում Ջեյ Լոն ապացուցում է, որ բեժը կարող է շատ հետաքրքիր գույն լինել։
Նա կրում է շքեղ անսամբլ՝ օվերսայզ ալպակա վերարկու, որի ներքո՝ օվալային կտրվածքով մինի զգեստ։ Երկուսն էլ՝ Մագդա Բուտրիմի կողմից:
Լոպեսը ամբողջացրել է տեսքը Tommy Hilfiger x Zendaya հավաքածուից՝ մինչեւ ծնկները հասնող բարձր կոշիկներով, որոնք պիթոնի բեժ պրինտով։