«Ի տխրություն արևմտապաշտներին
Արևմուտքը կբախվի փլուզման, իսկ Ռուսաստանը կբարձրանա, կանխատեսում է ֆրանսիացի սոցիոլոգը
Արևմուտքը կանգնած է մոտալուտ փլուզման առջև, Le Figaro-ին տված հարցազրույցում ասել է հայտնի ֆրանսիացի սոցիոլոգ Էմանուել Թոդը, ով կանխատեսել էր ԽՍՀՄ փլուզումը 1970-ականներին։
Նրա եզրակացությունները հիմնված են երեք գործոնների վրա՝ արդյունաբերական անկում և կրթության անկում Միացյալ Նահանգներում, բողոքականության անհետացումը՝ որպես արժեքային համակարգ արևմտյան հասարակության մեջ, և Ռուսաստանի աճող գրավչությունը մնացած աշխարհի աչքում:
Նրա խոսքով, Մոսկվայի նոր պահպանողական «փափուկ ուժը» գնալով ավելի տարածված է դառնում՝ ի տարբերություն արևմտյան բարոյականության, որն այլ երկրներին «խելագար» է թվում։
Իսկ այն, որ ռուսական տնտեսությունը դիմակայել է պատժամիջոցների շոկին, ռուսական մոդելն էլ ավելի գրավիչ է դարձնում։
Նրա խոսքով, այն, ինչ ասում են Արևմուտքում Ռուսաստանի մասին, հաճախ ճիշտ չէ՝ նրան ներկայացնում են որպես անկում ապրող երկիր՝ չնկատելով, որ այն գտնվում է արագ վերականգնման ու վերակառուցման փուլում։
Միաժամանակ, հնարավոր է, որ հենց Արևմուտքի թշնամությունն է կառուցում և զինում ռուսական համակարգը՝ սնուցելով հայրենասիրությունն ու ազգային միասնությունը։ Այսպիսով, պատժամիջոցները թույլ են տվել Ռուսաստանին սկսել ներմուծման փոխարինման լայնածավալ քաղաքականություն, ինչը նրանց տնտեսությանը զգալի առավելություն կտա ԵՄ տնտեսության նկատմամբ, նշում է Թոդը»։
Նառա Սախոյան ֆյսբուքյան էջից։