Շատ կանայք կարծում են, որ եթե գնեն ամենաթրենդային իրը, ապա ինքնաբերաբար իրենց ամբողջ զգեստապահարանը կլինի թրենդային։ Բայց դա չափազանց հեշտ կլիներ: Դառնալ նորաձև կին չի նշանակում հետևել բոլոր թրենդներին և կրել հագուստ միայն թրենդային հավաքածուներից։ Ոճը՝ միշտ անհատականություն է, և այն անհրաժեշտ է որպես անհատականությունն արտահայտելու միջոց: Այսօր մենք կանդրադառնանք նորաձևության խորհուրդներին, որոնք միշտ ակտուալ կլինեն՝ ժամանակից դուրս, գուցե նույնիսկ տարածությունից դուրս։
Խորհուրդ 1. Գունային գամմա
Հաջողության գաղտնիքը թաքնված է պարզ բաների մեջ՝ ձյունաճերմակ վերնաշապիկ, մուգ տաբատ և վառ շարֆ։ Այս ամենը ստեղծում է հաճելի տանդեմ: Իսկ եթե աքսեսուարը համապատասխանում է ձեր աչքերի գույնին, ապա կարևոր չէ, թե ինչ հագուստ եք կրում, դուք շքեղ տեսք կունենաք:
Խորհուրդ 2. Կոշիկ
Կոշիկի շնորհիվ կինը կարող է լինել սեքսուալ, հմայիչ, խորամանկ կամ համեստ։ Տղամարդկանց կոշիկներն ի վիճակի չեն դրան, դրանք կարող են ցուցադրել միայն նրբագեղություն կամ հարստություն, բայց չեն արտացոլում տրամադրությունը: Ահա թե ինչու են կանայք հաճույքով կրում նույնիսկ ցավեցնող կոշիկներ: Հիշեք, որ սա կերպարի շատ կարևոր, բայց թերագնահատված կողմն է, հատկապես ժամանակակից աշխարհում, որտեղ կանայք բոլորը կրում են կեդեր և սպորտային կոշիկներ:
Խորհուրդ 3. Բազային իրեր
Զգեստապահարանի հիմնական ներդրումները՝ երկարավիզ վերնաշապիկ (վոդոլազկա), կաշմիրե ջեմպեր՝ դասական V պարանոցով և տաբատ, որը հիանալի կերպով ընդգծում է ձեր կազմվածքը: Պետք է կարողանալ ճիշտ ջինս ընտրել, քանի որ դրանք, ինչպես պլաստիկ վիրաբուժությունը, կարող են կատարյալ դարձնել ուրվագիծը կամ ամբողջովին փչացնել այն։
Խորհուրդ 4. Ակնոցի ձև
Ակնոցների ճիշտ ձևը կարող է հրաշքներ գործել. տեսողականորեն ձեզ ավելի երիտասարդ տեսք հաղորդել, տալ լիֆթինգ էֆեկտ և հստակ գծեր՝ այստեղ հատկապես լավ են «կատվի աչքեր» շրջանակները: Բայց եթե դա ձեզ չի սազում, կարող եք նայել այլ ձևեր: Իսկ ահա առանց շրջանակի ապակիները լրացուցիչ բոնուսներ չեն ապահովում, հատկապես տարեց մարդկանց: Թող ակնոցը լինի ոճային աքսեսուար, ոչ թե պարզապես անհրաժեշտություն:
Խորհուրդ 5․ կարմիրը կերպարում
Վառ կարմիրը, մուգ կարմիրը, ազնվամորու կամ բալի գույնը շատ ուրախ և թարմացնող երանգներ են: Հետևաբար, կարմիրը, անշուշտ, կսազի յուրաքանչյուր կնոջ: Ընդ որում, պետք չէ հագնվել լոլիկի, տոմատի պես, որը շատ ուրախ է։ Կարմիր գույնի ոճային պայուսակը բավական է։ Սատանան մանրուքների մեջ է, հիշե՛ք սա։