14 տարի անց Prince of Persia շարքի նոր տեսախաղը հիացրել է քննադատներին
Advertisement 1000 x 90

14 տարի անց Prince of Persia շարքի նոր տեսախաղը հիացրել է քննադատներին

Prince of Persia տեսախաղի The Lost Crown ենթավերնագրով նոր մասի ամբողջական թողարկումից մի քանի օր առաջ արժանացել է քննադատների հիացմունքին։

Տեսախաղի մասին 67 ակնարկների հրապարակումից հետո պարզվել է, որ Prince of Persia։ The Lost Crown-ը PlayStation 5 տարբերակի միջին միավորը 100-ից 86 է: Xbox Seies X տարբերակը ստացել է նույն գնահատականը, մինչդեռ Switch տարբերակը ստացել է 87/100՝ ավելի քիչ ակնարկներով։ Խաղը հասանելի է նաև PC համակարգիչների համար:

Prince of Persia։ The Lost Crown-ը ներառում է մետրոիդվանիա և պլատֆորմեր ժանրերի տարրեր: Խաղը թողարկվել է PC, PlayStation 4, PlayStation 5, Xbox One, Xbox Series X and S և Nintendo Switch համակարգերում։

Գրախոսները Prince of Persia: The Lost Crown-ն անվանում են ժանրի լավագույն ներկայացուցիչներից մեկը՝ գովաբանելով թե՛ մարտերը, թե՛ տեղանքի դիզայնը, և թե՛ հարթակի տարրերը:

Ոմանք կարծում են, որ սյուժեն կարող էր ավելի հետաքրքիր լինել։ Բացի դրանից, խաղն ամենասկզբից չէ, որ ավելի հետաքրքիր է դառնում։

Շարքի առաջին մասը թողարկվել է 1989-ին, և 14 տարի է անցել Prince of Persia: The Forgotten Sands-ի թողարկումից։ 2010-ից ի վեր թողարկվել են նաև մի քանի բջջային խաղեր։

tech.news.am