Հայտնի են «Էմմի» մրցանակաբաշխության հաղթողները
Advertisement 1000 x 90

Հայտնի են «Էմմի» մրցանակաբաշխության հաղթողները

Լոս Անջելեսում երեկ՝ հունվարի 15-ին, կայացել է «Էմմի 2024» մրցանակաբաշխությունը, որի շրջանակում պարգեւատրվել են կինոաշխարհի՝ նախորդ տարվա լավագույն ներկայացուցիչներն ու արտադրանքները:

«Հետնորդները» սերիալի դերասաններ Կիրան Կալկինն ու Սառա Սնուկը արժանացել են «Էմմի» մրցանակի՝ «Լավագույն դերասան» և «Լավագույն դերասանուհի» անվանակարգերում, իսկ «Հետնորդները» հաղթել է «Լավագույն դրամատիկ սերիալ» անվանակարգում:

Ներկայացնում ենք հաղթողների ամբողջական ցուցակը:

Լավագույն կատակերգական սերիալ՝ «Արջը»

Սահմանափակ կամ անթոլոգիական լավագույն սերիալ՝ «Beef»

Դրամատիկական սերիալի լավագույն գլխավոր դերակատար՝ Կիրան Կալկին, «Հաջորդություն»

Դրամատիկ սերիալի լավագույն գլխավոր դերասանուհի՝ Սառա Սնուկ, «Հաջորդություն»

Կատակերգական սերիալի լավագույն գլխավոր դերակատար՝ Ջերեմի Ալեն Ուայթ, «Արջը»

Կատակերգական սերիալի լավագույն գլխավոր դերասանուհի՝ Քվինտա Բրանսոն, «Սկսնակների «Էբբոթ» դպրոցը»

Սահմանափակ սերիալի լավագույն գլխավոր դերակատար՝ Սթիվեն Յուն, «Beef»

Սահմանափակ սերիալի լավագույն գլխավոր դերակատարուհի՝ Ալի Վոնգ, «Beef»

Երկրորդ պլանի լավագույն դերասան դրամատիկական սերիալում՝ Մեթյու Մաքֆադյեն, «Հաջորդություն»

Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի դրամատիկական սերիալում՝ Ջենիֆեր Քուլիջ, «Սպիտակ լոտոս»

Երկրորդ պլանի լավագույն դերասան կատակերգական սերիալում՝ Էբոն Մոս-Բաչրախ, «Արջը»