Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ը հաջորդ շաբաթ բժշկական միջամտության կենթարկվի։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։ Բուքինգհեմյան պալատը հայտարարել է, որ Չարլզ III թագավորը որոշել է հիվանդանոց գնալ շագանակագեղձի բուժման համար, ինչի պատճառով նրա հանրային միջոցառումները հետաձգվել են։ Պալատի պաշտոնյաները նաև ասել են, որ նա ժամանակավորապես կհեռանա թագավորական պարտականություններից:
Թագավորին մոտ կանգնած աղբյուրները շեշտել են, որ Չարլզ III-ը ցանկացել է կիսվել իր ախտորոշման մանրամասներով, որպեսզի խրախուսի մյուս տղամարդկանց թեստավորում անցնել և ստուգել իրենց առողջությունը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ուելսի արքայադուստր Քեյթ Միդլթոնը Լոնդոնի մասնավոր կլինիկայում որովայնի պլանավորված վիրահատության է ենթարկվել։ Պալատում հայտնել են նաև, որ արքայադուստրը ներողություն է խնդրել առաջիկա հանդիպումները հետաձգելու համար։