Մեկ ժամ է մնացել ընտրացուցակները ներկայացնելուն, և տպավորություն է, որ քաղաքական ուժերը միայն վերջին պահին են փորձում ներկայացնել ընտրացուցակները։ Հատկանշական է, որ ընտրացուցակները ներկայացնում են այնպիսի մարդիկ, ովքեր հայտնի չեն լրագրողներին կամ հանրությանը։
ՀՀԿ ընտրացուցակները նույնպես ներկայացրեցին անհայտ ՀՀԿ-ականներ, նրանք չէին ցանկանում խոսել լրագրողների հետ։ Ի դեպ, ընտրացուցակների հետ նաև կոնֆետների ճոխ տուփ` «բոնբոներկա» էին բերել։ Երբ լրագրողները կատակով հարցրեցին, թե դա՞ էլ յուրատեսակ ընտրակաշառք է, ՀՀԿ-ականը պատասխանեց. «Ընկերուհուս եմ բերել»։
ՀՀԿ-ից հետո ընտրացուցակները ներկայացրեցին հանրությանը ոչ հայտնի ԲՀԿ-ականներ։