
Բեն Աֆլեքը եւ Մեթ Դեյմոնը միավորվում են նոր քրեական թրիլլերում, որը թողարկվելու է Netflix-ով:
«Կենդանիներ» վերնագրով ֆիլմի ռեժիսորն Աֆլեքն է, իսկ Դեյմոնը կլինի գլխավոր դերում։ Նկարահանումները, ամենայն հավանականությամբ, տեղի կունենան մարտին՝ Լոս Անջելեսում։
Քրեական թրիլերը պատմում է քաղաքապետի թեկնածուի եւ նրա կնոջ մասին, որոնց որդուն առեւանգել են: Շրջապատված բազմաթիվ թշնամիներով՝ թե՛ քաղաքական, թե՛ այլ, ամուսինն ու կինը այլ ելք չունեն, քան ձեռքերը կեղտոտել՝ որդուն փրկելու համար: