Numbeo ծառայությունը, որը վիճակագրական տեղեկատվություն է հավաքում ապրանքների և ծառայությունների գների մասին և պարբերաբար հրապարակում է աշխարհի տարբեր քաղաքներում «կյանքի արժեքի» վարկանիշները, Ալմաթին տեղադրել է Կենտրոնական Ասիայի ամենաթանկ քաղաքների ցանկում, հաղորդում է Zakon.kz։
Համաձայն Numbeo-ի 2024 թվականի հունվարի տվյալների՝ Ալմաթին դարձել է Կենտրոնական Ասիայի ամենաթանկ քաղաքը՝ հետ թողնելով Աստանան, Տաշքենդը և Բիշքեկը: Հարավային մեգապոլիսը առաջատար է ապրանքների և ծառայությունների արժեքով, վարձակալության, սննդի գներով: