Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրու է․ «ԱԺ նախագահ Alen Simonyanը, արդեն որերորդ անգամ, հայտարարել է ՀՀ օրհներգի փոխարինման անհրաժեշտության մասին։ Ընդ որում, դա արել է այս իշխանությանը բնորոշ գռեհիկ ձեւակերումներով ու ծանծաղ հիմնավորումներով։
«ՀՀ օրհներգը վաղ թե ուշ պետք է փոխվի, այն պետք է լինի հայկական, կապ ունենա մեր պետության ու հայկական երաժշտության հետ և լինի օրհներգի կանոններին համապատասխան», – ասել է Սիմոնյանը։ Նմանատիպ մի բան էլ նա ասել է ՀՀ զինանշանի մասին։
Մի բան է հաստատ․ վաղ թե ուշ պետք է փոխվի Հայաստանի իշխանությունը, եւ հաստա՛տ կփոխվի, իսկ թե արդյո՞ք կփոխվի ՀՀ օրհներգն ու զինանշանը, դա կորոշեն Հայաստանի քաղաքացիները համապատասխան ընթացակարգերով, ոչ թե թեթեւամիտ իշխանավորների կապրիզով։ Իսկ մինչեւ փոփոխությունը պետք է հարգանք ունենալ գործող խորհրդանիշերի նկատմամբ։
Անձամբ իմ համոզմաբ, գործող օրհներգը՝ «Մեր Հայրենիք»-ը, շատ հայկական է, շատ սերտ կապ ունի մեր պետության ու պետականության հետ։ Շատ ավելի, քան Ալեն Սիմոնյանն ու իր ներկայացրած քաղաքական ուժը։ Զինանշանի հետ կապված գուցե որոշ վերապահումներ կան, բայց քանի դեռ դա ՀՀ զինանշանն է, ապա դրա վերաբերյալ պետք է խոսել ծայրահեղ հարգալից, մանավանդ, երբ պետական պաշտոնյա ես»։