
Hraparak.am-ը գրում է, որ երեկ էկոնոմիկայի նախարարությունում ձերբակալություններից հետո ձերբակալվել են նաեւ IT ամենահայտնի կազմակերպություններից մեկի` «Սիներջիի» մի խումբ աշխատակիցներ։ Այսօր կայքը տեղեկացել է, որ ընկերությունից 3 անձ է ձերբակալվել՝ երկու երիտասարդ կին, որոնք մանկահասակ երեխաներ ունեն եւ տնօրենը` Աշոտ Հովհաննիսյանը։
Կանանցից մեկը, հիշեցնենք, Ալեն Սիմոնյանի եղբոր կինն է՝ Անի Գեւորգյանը։
Կայքի տեղեկություններով, «Սիներջիի» հիմնադիր տնօրեն Աշոտ Հովհաննիսյանը երկքաղաքացի է՝ նաեւ ԱՄՆ քաղաքացիություն ունի։
Նա «Վիցե միսս Եվրոպա-2005» գեղեցկության մրցույթում հաղթած հաղորդավարուհի Լուսինե Թովմասյանի սկեսրայրն է։