Քիմ Քարդաշյանն անկեղծորեն խոսել է փսորիազի դեմ իր տասնամյա պայքարի մասին։
43-ամյա ռեալիթի աստղը, որի մոտ փսորիազը ախտորոշվել էր 2011-ին՝ իր մաշկի վրա դրա վերջին դրսեւորումներով կիսվել է տեսանյութի միջոցով։
Փսորիազը աուտոիմուն հիվանդություն է, որի պատճառով մաշկի բջիջները շատ արագ են բազմանում, ինչի հետեւանքով մարմնի վրա հայտնվում է ցան, որը հաճախ թեփուկավոր, քոր առաջացնող եւ բորբոքված է:
Քիմն իր 364 միլիոն հետեւորդներին ասել է, որ չի կարողանում ճշգրիտ որոշել իր մոտ վերջին բռնկման պատճառը, եւ որ այն հայտնվել է իր ոտքի վերեւի ու ներքեւի հատվածներում:
«Ինչպիսի խենթ փսորիազ է հիմա ինձ մոտ»,-ասում է Քիմն ու ընդգծում, որ ցանը «ցավոտ» է, նաեւ պնդում, որ ինքն «ամեն ինչ փորձել է» այն բուժելու համար։
«Չեմ ստի, այն ցավոտ է»,-գրել է Քիմը,-«Ես չգիտեմ, թե ինչն է դրդում դրա առաջացմանը: Ես չեմ փոխել իմ սննդակարգը. Ես ամեն ինչ փորձել եմ․․․»:
Հաջորդ տեսանյութում չորս երեխաների մայրը բացատրել է, որ իր փսորիազը «սովորաբար» հանդիպում է իր սրունքի նույն տեղում, բայց այս անգամ այն տարածվում է «իր ազդրի վրա»:
Վերջում SKKN by Kim-ի հիմնադիրը կանգնել է իր լոգարանի հայելու առջեւ եւ նշել, որ իր ցանը սրտի ձեւ է ստացել՝ հենց Սուրբ Վալենտինի օրվան ընդառաջ: «Ես բախտավոր եմ, ես սրտաձեւ փսորիազ ունեմ»:
Գրառումից երկու շաբաթ առաջ նա պաշտպանել էր սոլյարիների օգտագործումը փսորիազի բուժման համար, մինչ երկրպագուները քննադատում էին այն, որ նա քարոզում է «վտանգավոր կոսմետիկ պրակտիկան»: