Դոնալդ Թրամփի պատվերով՝ 1997 թ-ին ստեղծված Lamborghini Diablo VT-ն վաճառվել է 1,1 միլիոն դոլարով
Advertisement 1000 x 90

Դոնալդ Թրամփի պատվերով՝ 1997 թ-ին ստեղծված Lamborghini Diablo VT-ն վաճառվել է 1,1 միլիոն դոլարով

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի պատվերով՝ 1997 թվականին ստեղծված Lamborghini Diablo VT ավտոմեքենան 1,1 միլիոն դոլարով վաճառվել է Barrett-Jackson’s աճուրդում: Այդպիսով, այն դարձել է աշխարհի ամենաթանկ Lamborghini Diablo-ն։

Աճուրդի տունը հավելել է, որ ամբոխը «բուռն ծափահարություններով է դիմավորել աճուրդի նոր համաշխարհային ռեկորդ սահմանած Lamborghini Diablo VT-ին, որը նախկինում պատկանում էր Դոնալդ Ջ. Թրամփին»:

Թրամփը 1997 թվականին էր պատվիրել Diablo VT ռոդսթերը, որը 1997-1999 թվականներին ԱՄՆ-ի համար արտադրված 132-ի ավտոմեքենաներից մեկն էր: V12 սուպերքարը ներկված է Blu Le Mans գույնով, որը պաշտոնապես հասանելի չէր 1997 թվականին եւ պատվիրվել էր Թրամփի կողմից՝ դարձնելով այս Diablo-ն եզակի օրինակ։

«Թրամփին թույլատրվել է պատվիրել այս Diablo-ն Lamborghini-ի հետ հատուկ հարաբերությունների շնորհիվ, որոնք նրան որոշ Diablo-ներ են տվել գովազդային նպատակներով»: Բացի այդ, այս Diablo-ն ունի նաեւ «Donald Trump 1997 Diablo» գրառմամբ հուշատախտակ, որը տեղակայված վարորդի դռան վրա, ինչն ավելի է ընդգծում Թրամփի հատուկ հարաբերությունները Lamborghini-ի հետ: