Բրեդ Փիթը կնկարահանվի Քվենտին Տարանտինոյի վերջին ֆիլմում, որը կոչվում է «Կինոքննադատը», հայտնում է Deadline-ը։
Փիթն ու Տարանտինոն նախկինում միասին աշխատել են 2019-ի «Մի անգամ Հոլիվուդում» ֆիլմի շրջանակում՝ մի դեր, որը Փիթին բերեց իր առաջին «Օսկարը» երկրորդ պլանի լավագույն դերասան անվանակարգում: Փիթը նկարահանվել է նաեւ 2009 թվականին էկրաններ բարձրացած «Անփառունակ սրիկաներ» եւ 1993 թ-ին՝ «Իսկական սիրավեպ» ֆիլմերում, որոնց համահեղինակը Տարանտինոն է։
Տարանտինոյի՝ ենթադրյալ եզրափակիչ ֆիլմի գործողությունները տեղի են ունենում Լոս Անջելեսում՝ 1977 թվականին։ Խոսքը քննադատի մասին է, ով աշխատում է «Փոփ աստղի էջերը» գեղարվեստական հրատարակության համար: Տարանտինոն ասել է, որ ֆիլմը «հիմնված է մի տղայի պատմության վրա, ով իրականում ապրել է, բայց երբեք իսկապես հայտնի չի եղել։ Նա ֆիլմերի ակնարկներ է գրել պոռնո ամսագրի համար»:
«Նա գրում էր հայտնի ֆիլմերի մասին եւ ծայրաստիճան քննադատ էր»,-անցած տարի՝ Կանիի կինոփառատոնի շրջանակում, Տարանտինոն պատմել է Deadline-ին: «Ես կարծում եմ, որ նա շատ լավ քննադատ էր: Նա շատ ցինիկ էր»:
Դեռ պարզ չէ, թե ֆիլմում ինչ դեր է խաղալու Փիթը:
Ռեժիսորը նախկինում Փիթին անվանել էր «մեծ կինոյի վերջին մեծագույն աստղերից մեկը»: