Կարևոր. 10 նշան, որոնք վկայում են օրգանիզմում մակաբույծների առկայության մասին
Advertisement 1000 x 90

Կարևոր. 10 նշան, որոնք վկայում են օրգանիզմում մակաբույծների առկայության մասին

Mirkrasotylife.ru կայքը գրում է, որ մակաբույծներով վարակվածության նշանները կարող են տարբեր լինել, սկսած որովայնի գրգռվածությունից՝ մինչև ալերգիկ ռեակցիաներ։ Կարևոր է ժամանակին ճանաչել այդ նշանները և դիմել մասնագետի օգնությանը։

Փորկապություն

Հաճախակի փորկապությունը կարող է անուղղակիորեն վկայել օրգանիզմում մակաբույծների առկայության մասին։ Մակաբույծների տոքսիկ ազդեցությունն աղեստամոքսային տրակտի վրա կարող է հանգեցնել դրա աշխատանքի խանգարման։ Բացի այդ՝ փորկապության պատճառ կարող են դառնալ նաև մակաբույծների չափերն ու ձևերը։

Դիարեա

Եթե այս խնդիրը կապված չէ սննդակարգի փոփոխության հետ, ժամանակն է ստուգել մակաբույծների առկայությունը։

Մետեորիզմ

Բացի փորկապությունից և դիարեայից՝ մակաբույծները կարող են աղիներում գազերի կուտակման պատճառ դառնալ։

Գրգռված աղիների սինդրոմ

Մակաբույծներն աղիների գրգռում են առաջացնում։ Այս պրոցեսը վտանգավոր է նրանով, որ աղիների գրգռման դեպքում վատ են յուրացվում սննդարար նյութերը, վիտամիններն ու հանքանյութերը։

Ցավ մկաններում և հոդերում

Արյան շրջանառության հետ մակաբույծները կարող են հայտնվել մկաններում և հոդերում՝ առաջացնելով ցավ։

Ալերգիա

Օրգանիզմում ապրող մակաբույծները բազմաթիվ թունավոր նյութեր են արտադրում, որոնց արձագանքում է իմունային համակարգը։

Անեմիա

Մակաբույծների որոշ տեսակներ կլանում են բազմաթիվ օգտակար նյութեր, որոնք օրգանիզմ են մտնում սննդի հետ։ Դա վերաբերում է նաև երկաթին։

Գրգռվածություն և անհանգստություն

Թունավոր նյութերը, որոնք արտադրվում են մակաբույծների կողմից, ախտահարում են նյարդային համակարգը։

Խնդիրներ քնի հետ

Գիշերվա ընթացքում հաճախակի արթնանալը և այլ խանգարումները հաճախ նկատվում են մակաբույծներով վարակվածության դեպքում։

Ատամների կրճտացում

Գիշերն ատամները կրճտացնելը, ամենայն հավանականությամբ, վկայում է օրգանիզմում մակաբույծների առկայության մասին, հատկապես, եթե խոսքը երեխաների մասին է։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը